Պրիմակովի թոռը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար է նշանակվել

Ռուսական գործակալության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու են։ Այժմ դրանով կզբաղվի ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի թոռը, որը կրում է պապի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվգենի Պրիմակովին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար է նշանակել։ 

Հայաստանի և այլ երկրների ուսանողներին հանրակացարաններից չեն հանի․ «Ռոսսոտրուդնիչեստվո»

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկության առցանց հարթակում։

Պրիմակովը կփոխարինի Էլեոնորա Միտրոֆանովային, որը տեղափոխվել է ԱԳՆ։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» նոր ղեկավարը Sputnik-ի հետ զրույցում նշել է, որ գործակալությանը մեծ փոփոխություններ են սպասում։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

«Բոլորը գիտեն գործակալությունում առկա խնդիրների մասին` տարբեր պատճառներով ի հայտ եկած «բարդ» համբավ, արդյունավետության ու փափուկ ուժի վերաբերյալ գնահատականներ։ Ես համարձակվեցի ստանձնել այդ պաշտոնը, քանի որ գիտեմ՝ ինչ է պետք անել գործակալությունում։ Բնականաբար արդեն ծրագրեր ունեմ, ու դրանք քննարկվել են ղեկավարության հետ։ «Ռոսսոտրուդնիչեստվոյում» մեծ փոփոխություններ են սպասվում, բայց առայժմ պատրաստ չեմ բարձրաձայնել ծրագրերը»,- ասել է Պրիմակովը Sputnik-ի թղթակցի հետ զրույցում։

ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին

Պրիմակովը ՌԴ նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, դիվանագետ և արևելագետ-գիտնական Եվգենի Պրիմակովի թոռն է։ Նա լրագրող է աշխատել տարբեր լրատվամիջոցներում և հանդես է եկել «Եվգենի Սանդրո» կեղծանունով։

2018 թվականի սեպտեմբերին Պետդումայի պատգամավոր է ընտրվել, ընդգրկվել է «Եդինայա Ռոսիա» խմբակցությունում ու միջազգային գործերի կոմիտեի անդամ է դարձել։

Ռուս-հայկական հարաբերությունները երկու-երեք անձանց շրջանակից դուրս են. Մարկեդոնով