Կզովացնի ամռանը, կջերմացնի ցրտին. գիտնականները «խելացի» գործվածք են ստեղծել

Փորձագետների աշխատանքն ուղղված է եղել տարվա տարբեր եղանակներին մարդու համար ջերմաստիճանային հարմարավետ պայմաններ ստեղծելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Բրիտանացի գիտնականները «խելացի» գործվածք են ստեղծել, որը կարող է զովացնել ամռան տապին և ջերմացնել տարվա ցուրտ եղանակին։ Տեղեկությունը հայտնում է goroday.ru–ն։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

Փորձագետների աշխատանքի արդյունքում ստեղծված գործվածքի բաղադրության մեջ գրաֆեն կա (ատոմի հաստությամբ ձևափոխություն, առաջանում է ածխածնի ատոմների շերտից), որը թույլ հոսանքի դեպքում կարողանում է փոփոխել ինֆրակարմիր ճառագայթման հաղորդունակության ցուցանիշը։

Այդ հանգամանքը գրավել է գիտնականների ուշադրությունը, և նրանք որոշել են գրաֆենը կիրառել պրակտիկայում։ Գիտնականները նպատակ էին դրել քողարկող զգեստ ստեղծել, սակայն արդյունքում ավելի ֆունկցիոնալ նյութ են ստացել։

Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Մասնագետների թիմը շապիկի նախատիպ է ստեղծել, որը մարմինը կզովացնի ամռանը և կտաքացնի ցրտին։

Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը