Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Առողջապահության նախարարի գնահատմամբ` կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում մնում է կայուն, բայց լարված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, որ գրանցվել է հիվանդության 771 նոր դեպք:

«Մի տեղ մասոնական ժողով է, մի տեղ «գեյերի» ժողով է...». Փաշինյանը փոշմանել է

«Հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիության տեսանկյունից, իրավիճակը մնում է լարված։ Կայուն, բայց լարված»,- ասաց Թորոսյանը:

Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 502 Է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 113: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հիվանդ:

Նախարարը նաև հայտնեց, որ հոսպիտալացման ենթակա 51 հիվանդներից այս պահին տանն են գտնվում միայն 2-ը, մյուսները գտնվում են այլ հիվանդանոցներում ու սպասում են կորոնավիրուսային բուժօգնություն տրամադրող մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելու` իրենց հերթին:

771 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 22 488

«Այս պրոցեսը միշտ ընթացքի մեջ է. քաղաքացիները դիմում են, հաստատվում է հիվանդությունը և սպասում են կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելուն: Այսինքն՝ այս իմաստով իրավիճակը կարող ենք գնահատել «լավ»»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք` երեկ` հունիսի 24–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 711–ով և հասել 21 717–ի։ 

Եվս 12 մահ. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 44 տարեկան կին է