ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Կորոնավիրուսը չի անհետանա այս տարվա ձմռանը կամ 2021-թ-ի գարնանը, սակայն վարակման երկրորդ զանգվածային ալիք չի լինի, կարծում է Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Չժուն Նանշանը։
«Ժենմին ժիբաո» թերթին տված հարցազրույցում նա ենթադրություն է հայտնել, որ կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ձմռանը կարող է աճել։ Սակայն առաջինի նման զանգվածային ալիք չի լինի։
Չինացի բժիշկը կարծում է, որ ճիշտ ժամանակին հարկ կլինի կարճաժամկետ խիստ միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են ավիաչվերթերի կրճատումը, ուսումնական հաստատություններում դասերի չեղարկումը, որպեսզի կանխվեն վարակի տեղային բռնկումները։
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակի տարածման նոր, վտանգավոր փուլում։
Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը