ՌԱԴԻՈ

Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան

«Օրբելի» հետազատական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախագահների և ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի հանդիպմանը` նշելով՝ ինչ զարգացումներ կարող են լինել նրանց համագործակցության պարագայում։
Sputnik
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան

«Օրբելի» հետազատական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը մեկնաբանելով երեք քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը՝ նշեց, որ իրերի այսպիսի դասավորվածության և ընդհանրապես սոցիալ-տնտեսական այս իրավիճակում գործ ունենք տրաֆարետային հայտարարության հետ, այսինքն` լուրջ գործողությունների առնվազն մոտ ապագայում չարժե սպասել։ 

ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ

«Իրենք էլ հայտարարության մեջ նշել են, որ պետք է դեռ ձևավորեն աշխատանքային խումբ, հետևաբար այս փուլում առաջնային են վեկտորները ճշգրտելու, գուցե ընդհանուր պայքարի տրամաբանություն գտնելու և տեղեկատվական մակարդակում ուժերի ցուցադրության հանգամանքները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Մադոյանի կարծիքով` եթե ընդդիմադիր դաշտ ասելով նկատի ունենք մարդ կուսակցությունները, որոնք գործել են տարիներ շարունակ ու զբաղվել քաղաքական առևտրով` ավելի թանկ վաճառելով իրենց ձայնը, խորհրդանշական ներկայությունը, ապա մարդ կուսակցությունների տասնյակները, քսանյակները կարող են միավորվել` ցույց տալով ուժերի կոնսոլիդացիա, իսկ ահա խորհրդարանական ընդդիմության պարագայում, ըստ վերլուծաբանի, «Լուսավոր Հայաստանը» չի միանա այդ եռյակին։ 

Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն

«Ներկայումս տեսնում ենք տեղեկատվական այն տեռորը, որը նշված ուժերի կողմից իրականացվում է ԼՀԿ–ի ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դրանց չի միանա նաև քոչարյանական թևը, որովհետև ի տարբերություն նախորդ իրավիճակի, երբ փոխվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ՀՀ երկրորդ նախագահը բավականին ակտիվ էր և տեղեկատվական դաշտում անընդհատ խոսում էր ուժային բևեռ ձևավորելու, ընդդիմադիր ճամբար կամ առանցք ձևավորելու մասին»,– նշեց Մադոյանը։ 

Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը վերոհիշյալ եռյակի պարագայում զարմանալիորեն լուռ է, նույնիսկ խոսում է պառլամենտարիզմի ավանդույթների պահպանման մասին։

Վանեցյանն առաջարկը տեղին է համարում․ վստահ է՝ իր կուսակցությունն ու ՀՅԴ–ն կհամագործակցեն

Մադոյանի խոսքով՝ վերոհիշյալ երեք ուժերը կարող են լավ հարաբերություններ կառուցել Միքայել Մինասյանի թևի հետ, սակայն ներկա փուլում աշխատում են ընդհանուր օրակարգ ձևավորելու ուղղությամբ, և այդտեղ կարող է լինել տրիվիալ շահերի բախում ընդդիմության մեկ առաջնորդի գաղափարի շուրջ։ 

Հիեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցություններն այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ նշել էին՝ պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը։ 

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջինը ես եմ պահանջել». Վանեցյանը ՀՔԾ–ում էր