«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Այս ապուրները ոչ միայն բավական հեշտ է պատրաստել, այլև դրանք իրենց բաղադրությամբ ամառվա շոգին շատ արդիական են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ավանդական հայկական վեց ապուրի բաղադրատոմսերը, որոնք Հայաստանում դարերի պատմություն ունեն, սերնդեսերունդ փոխանցվելով, հայտնվել են «Սննդի համաշխարհային քարտեզի» ցանկում։

«World Food Atlas» պարբերականը ինտերակտիվ նախագիծ է, որը անդրադառնում է ամենատարբեր երկրների հայտնի ուտեստներին։ Երկրի անվան վրա սեղմելով, աղբյուրի այցելուն կարող է իմանալ՝ այս կամ այն պետությունում ինչ համեղ ուտեստներ կարելի է ուտել ու որտեղ։ Կայքը ստեղծվել է 2018 թվականին, բայց արդեն լայն տարածում ունի։

«Քարտեզում» ներկայացված յուրաքանչյուր ապուր մի պատմություն ունի։ Հայտնի է, որ բոլոր բաղադրատոմսերը դարերի ընթացքում մեզ փոխանցվել իրենց սկզբնական տեսքով։

«Սննդի համաշխարհային քարտեզի» վարկածով՝ ամենահայտնի հայկական ապուրների ցանկում են «Արգանակը», «Մանթապուրը», «Քյալագյոշը», «Ոսպապուրը», «Սպասն» ու «Կոլոլակը»։

Արգանակ

«Քարտեզում» նշված է, որ արգանակը ավանդական հայկական ապուր է, որը պատրաստվում է հավի արգանակով ու կոլոլակներով։ Կոլոլակի համար օգտագործում են տավարի ֆարշ․ այն համեմվում է, դրա մեջ բրինձ, սոխ ու ձվի դեղնուց են ավելացնում։ Կոլոլակները խաշում են հավի արգանակի մեջ։ Ապուրը մատուցում են ափսեի մեջ՝ կտրտած կանաչիով։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Նշենք՝ Հայաստանում միշտ չէ, որ ապուրը հավի արգանակով են պատրաստում, շատերը այն եփում են սովորական եռացրած ջրով։

Մանթապուր

Ցանկում երկրորդը ավանդական հայկական ուտեստն է՝ մանթապուրը կամ մանթաբուրը։ Ապուրի պատրաստման համար օգտագործում են մածուն, թթվասեր, ձու, ալյուր, կտրատած սխտոր, ջուր կամ մսի արգանակ։ Առաջին հերթին նավակների տեսքով  մսով լցոնած հայկական պելմենի են սարքում։ Դրանք ականջի տեսք ունեն, այդ պատճառով ապուրը հաճախ «Ականջապուր» են անվանում։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Հետո ականջները գցում են արգանակի մեջ ու եփում, մատուցում են արգանակով կամ միայն ականջները՝ համեմված թթվասերով կամ քամած մածունով։

Քյալագյոշ

Չորաթանի հիման վրա պատրաստած ավանդական հայկական ուտեստը՝ Քյալագյոշը, մատուցում են չոր լավաշով։ Ապուրը ցանկում երրորդ տեղն է զբաղեցրել։ Պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, մածուն, չաման, սխտորից ու ընկույզից պատրաստած սոուս, ոսպ, սոխ, արևածաղկի ձեթ։ 

Նախ պետք է պատրաստել չորաթան, որի համար խառնում ենք ձվի դեղնուցը, մածունը, չամանը, ալյուրը, սխտորի ու ընկույզի սոուսը։

Միաժամանակ խաշում ենք ոսպը, հետո տապակում ենք սոխը։ Հետո սկսում ենք «հավաքել» ուտեստը․ ափսեի մեջ ենք դնում լավաշը, ոսպը, ավելացնում ենք չորաթանն ու տապակած սոխը։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Պարբերականը նշում է, որ այդ ուտեստի հայրենիքը Նախիջևանն է, սակայն հայ խոհարարների խոսքով՝ բաղադրատոմսը պատկանում է վանեցիներին։

Ոսպապուր

«Քարտեզի» ցանկում չորրորդ տեղում ոսպապուրն է։ Պարբերականը նշում է, որ ուտեստի հիմքը ոսպն է, որը խաշում են ջրի կամ մսի արգանակի մեջ։ Ապուրի պատրաստման համար անհրաժեշտ են նաև սիսեռ, գազար, նեխուր, բլղուր։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Որոշ բաղադրատոմսերում օգտագործում են միս, կարտոֆիլ․ ապուրը կարելի է պատրաստել նաև առանց մսի։

Այն սովորաբար մատուցում են տապակած սոխի, անանուխի, մաղադանոսի ու քիմինի խառնուրդով։

Սպաս

Ավանդական հայկական սպասը, որը պատրաստում են տարվա բոլոր եղանակներին, նույնպես ներառվել է ցանկում։ Այն պատրաստում են մածունից, հաճախ ավելացնում են նաև մի քանի գդալ թթվասեր կամ սերուցք՝ ավելի փափուկ համ ստանալու համար։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Սկզբում խաշում են ձավարը, հետո կարագով տապակում են սոխը, այնուհետև ավելացնում են խաշած ձավարը, մածունը, մեկ-երկու գդալ ալյուր, ջուր ու եփում են։ Մատուցում են թարմ կանաչիով, ձմռանը տաք, ամռանը՝ սառը վիճակում։

Նշվում է, որ ձավարի փոխարեն կարելի է բրինձ կամ գարի օգտագործել։

Կոլոլակ

Ավանդական հայկական կոլոլակը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Ի տարբերություն արգանակի, կոլոլակ պատրաստելու համար օգտագործում են գառան միս, բրինձ, սոխ, մաղադանոս ու համեմունքներ։

«Սննդի համաշխարհային քարտեզը» ներկայացնում է հայկական համեղ ապուրների լավագույն վեցնյակը

Ապուրի պատրաստման համար անհրաժեշտ է սոխ, տավարի արգանակ, բրինձ, թարխուն կամ համեմ, երբեմն՝ կարտոֆիլ։

Կոլոլակը եռացնում են այնքան, մինչև միսը եփի, ու ապուրը խտանա։ Մատուցում են հարած ձվով ու կանաչիով։

Ուտում ենք, կշտանում ու տաքանում. Երևանի ո՞ր ռեստորաններում են համեղ ապուր մատուցում