Քննչական կոմիտեի 32 աշխատակից դիմակ չկրելու համար զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից

Արտակարգ դրության կարգը խախտող 25 քաղծառյողների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն և խիստ նկատողություն տրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի 32 ծառայող դիմակ չկրելու համար զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից։

Ո՞ր դեպքում պետք է կտորե դիմակ դնել, կամ ինչպես ճիշտ ընտրել այն

ՔԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այսօր կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ։ Այն վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Պահանջում եմ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:

Ոստիկանները կուժեղացնեն հակակորոնավիրուսային հսկողությունը բակերում

Գրիգորյանը հանձնարարել է Քննչական կոմիտեի համապատասխան՝ ներքին անվտանգության վարչության և դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին զննել տեսախցիկները և արդյունքների մասին զեկուցել իրեն:
Արտակարգ դրության կարգը խախտող 25 քաղծառյողների նկատմամբ ՔԿ գլխավոր քարտուղարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն և խիստ նկատողություն տրվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է։ Դիմակ չկրելու դեպքում նախատեսված է 10 000 դրամ տույժ։

Երևանը դառնում է կորոնավիրուսի տարածման մեծ օջախ. Թորոսյան