«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Պատգամավորը հայտնել է, որ աչքերի շրջանում ու մկաններում ունի ցավ և ոչ բարձր ջերմություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Facebook-ում հայտնել է, որ քիչ առաջ ստացել է իր թեստի դրական պատասխանը:

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր»,- հայտնում է նա՝ խոստանալով առաջիկայում ևս ժամանակ առ ժամանակ տեղյակ պահել հիվանդության ընթացքի մասին:

Ի դեպ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տասնյակ պատգամավորներ բացակայում են նիստից: Ոմանց մոտ վարակն արդեն հաստատվել է, մյուսները որոշել են ինքնամեկուսանալ՝ անվտանգության նկատառումներով:

Որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել. Մակունցը` կորոնավիրուսով վարակված պատգամավորների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս երեկ հայտնել էին, որ իրենց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին կորոնավիրուսով վարակված լինելու մասին ասել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նույնպես նշել էր, որ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի թեստի պատասխանը բացասական է:

771 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 22 488