Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները

Ճգնաժամի ժամանակ քչերն են ուզում պարտքերի մեջ խրվել։ Այդ պատճառով վարկային կազմակերպությունները իջեցրել են տոկոսները, որոնք այդքան էլ ցածր չէին իրենց մոտ` տարեկան միջինը 44%։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երբ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, երկրի վարկային կազմակերպությունները իջեցրին նոր վարկերի տոկոսադրույքները։ Տեղեկությունը ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով 2019 թվականի ԿԲ հաշվետվությունը։

Որքա՞ն վարկ կտա Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին

Նա հավելեց, որ Հայաստանի բանկերի վարկային տոկոսները շարունակում են միջինում 24%–ից ցածր լինել։ Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ապա մինչև ճգնաժամը նրանք հաճախորդներից տարեկան միջինը 44% էին գանձում։  Ճգնաժամից հետո վարկային կազմակերպություններում տոկոսները նվազեցին, թեև ոչ շատ` մինչև 39%։

Նա նշեց, որ նոր վարկեր, բնականաբար, ավելի քիչ են տրվում, քան անցյալ տարի։ ԿԲ–ն ուզում էր այս տարի սահմանափակել նոր վարկավորումը, բանկային համակարգի համար «գերտաքացման» ռիսկերը կանխելու համար։

Սակայն սահմանափակող գործիքակազմի անհրաժեշտություն չեղավ. Վիրուսն ապահովեց այն։

Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին

«Այժմ մենք պետք է հասկանանք, թե այսպես կոչված վարկային արձակուրդները ինչպես են ազդել բանկերի ֆինանսական վիճակի վրա, թե ինչպես են նրանք պահեստավորել իրենց ակտիվները», – նշեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ մարտի կեսերին, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, բանկերը 1-2 ամսով հետաձգեցին վարկերի մարումները։ Ընդհանուր առմամբ 1.3 տրիլիոն դրամի վարկի մարում է հետաձգվել։  Միևնույն ժամանակ բանկերը շարունակում էին առանց ուշացումների վճարել տոկոսներն իրենց ավանդատուներին։

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում