ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի –Sputnik. Հայկական էստրադայի ամենագեղեցիկ և սեքսուալ երգչուհիներից մեկը՝ Իվետա Մուկուչյանը, հրաշալի հանգիստ է անցկացրել ծովում։ Նա Instagram–ի իր էջում ուրախ լուսանկար է հրապարակել։
«Ճանապարհորդություն West Coast–ի միջով այս փոքրիկ հանցավոր ընկեր Steward Anatian–ի հետ»,– լուսանկարին կից գրել է երգչուհին։
Մուկուչյանը լայն տաբատ և լայն բացվածքով շապիկ է հագել, որի տակ սքողված է նրա գայթակղիչ մարմինը։ Սակայն բաժանորդների աչքից ոչինչ չի վրիպել։ Նրանք իրենց հիացմունքն են հայտնել երգչուհու արևայրուքի, դաջվածքների, նոր տեսքի վերաբերյալ և անկեղծ խոստովանել, որ նախանձում են նրան, քանի որ համավարակի և կարանտինային ռեժիմի այս շրջանում երգչուհին այդքան հրաշալի ժամանակ է անցկացնում։
«Սիրում եմ քեզ։ Կուրացա»,- հակիրճ գրել է բաժանորդներից մեկը։
Երգչուհին ծնվել է 1986 թվականին Երևանում։ Ընտանիքի հետ Գերմանիա է տեղափոխվել, որտեղ ապրել է 1992-2009 թվականներին։ Ավելի ուշ նա վերադարձել է հայրենիք և սկսել զբաղվել երգչուհու կարիերայով։
Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, սակայն դա չի խանգարել նրան գերել աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսի սրտերը։
«Շատ սեքսուալ ես»․ Իվետա Մուկուչյանը լողազգեստով լուսանկարներ է հրապարակել