Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացավ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսը։ Մեր նյութում կարդացեք՝ ինչով էր այն հիշեցնում 1945 թվականի շքերթն ու ինչով էր տարբերվում այն պատմական իրադարձությունից։
Sputnik

Անդրեյ Կոց, Եկատերինա Պետուխովա, ՌԻԱ Նովոստի

Հարգանքի տուրք պատմությանը

Շքերթը բացվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիսավոր խոսքով։ Նա պատվավոր հյուրերի հետ կենտրոնական ամբիոնն էր զբաղեցրել։ Յոթանասունհինգ տարի առաջ Գեորգի Ժուկովը ելույթ էր ունենում Դամբարանից։ Երկուսի խոսքում էլ ընդհանուր շատ բաներ կային։ Ե՛վ Ժուկովը, և՛ Պուտինն ընդգծեցին նացիստական գերմանիայի հանդեպ հաղթանակ տանելու հարցում Կարմիր բանակի վճռորոշ դերը։ Հենց խորհրդային զինվորներն են ջախջախել Վերմախտի հիմնական ուժերն ու վերացրել գերմանական տանկերի ու ինքնաթիռների 75 տոկոսը։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Հնչեց եռակի «Ոռա»։ Կարմիր հրապարակ դուրս եկավ երիտասարդ թմբկահարների վաշտը։ 1945 թվականի հունիսի 24-ին թմբուկ էին նվագում նրանց հասակակիցները Սուվորովի ուսումնարանից։ Հետո հրապարակ դուրս եկան դրոշակակիր խումբն ու Ռուսաստանի զինված ուժերի պատվո պահակները։

«Մի՛ կանգնեք, խնդրում եմ»․ Պուտինն ու վետերանները` շքերթի ժամանակ

Նրանցից հետո Կարմիր հրապարակ մտան Մեծ հայրենականի ժամանակների համազգեստ հագած տասնմեկ ստորաբաժանում։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Զինվորական ակադեմիայի ռազմական հաշվարկը հանդիսատեսի մոտով անցկացնում է ճակատների հեծելազորերի դրոշակները։ Ինչպես և 75 տարի առաջ, առաջինը Կարելիայի ճակատի դրոշակն է, վերջինը՝ երրորդ ուկրաինականի։ Դրոշակակիրներից հետո մեկ րոպեում 120 քայլ արագությամբ հրապարակով երթով անցնում են հետևազորի, օդաչուների, նավաստիների, ինժեներների, հետզխույզների, սահմանապահների, աշխարհազորի ու կազակների ստորաբաժանումները։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Պատմական յուրաքանչյուր համազգեստ կարվել է նույն ձևով, ինչ զինվորականները հագել էին 1945 թվականի Հաղթանակի շքերթի ժամանակ։ Պատվերը կարճ ժամկետներում կատարել է Վոլոդարսկու անվան կարի գործարանը, որն աշխատել է նաև պատերազմի տարիներին։

Հայկական 75 հոգանոց զորախումբն անցավ Մոսկվայի Կարմիր հրապարակով. տեսանյութ

Յոթանասունհինգ տարի առաջ Հաղթանակի շքերթին միայն մեկ օտար պետություն էր մասնակցում։ Այդ պատվին էր արժանացել լեհական զորքը։ Հիմա նույն Կարմիր հրապարակով անցան 13 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի շքերթային հաշվարկները, յուրաքանչյուրում` մոտավորապես 70 մարդ։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Հանդիսատեսի մոտով անցնում են տարբեր ռազմական ուսումնարանների սաներն ու Ցամաքային զորքերի ու ՌՕՈւ-ի կանայք։ Նրանց փոխարինում են ՌԴ ԶՈՒ-ի և այլ ուժային կառույցների շքերթային հաշվարկները։ Յոթանասունհինգ տարի առաջ այդպիսի բաժանում չկար․ օդաչուները, հետևակայինները, տանկիստներն ու հետախույզները միասին էին մասնակցում երթին համահավաք գնդերի կազմում։ Բացառություն էին կազմում միայն նավաստիները։

Т-34-ի հետնորդները

Շարժիչի հռնդյունով Կարմիր հրապարակ են դուրս գալիս 31 հատ Т-34-85 տանկ։ Ժամանակակից պատմության մեջ այդ լեգենդար մեքենաների նման ծավալի ցուցադրություն չէր եղել։ Դա մեծամասամբ հնարավոր է դարձել Լաոսի հետ պայմանավորվածությունների շնորհիվ․ այն երեք տարի առաջ Ռուսաստանին երեք տասնյակ սարքին տանկ է նվիրել, որոնք Խորհրդային Միությունը վաճառել էր իր վրա։ Ծանր ИС-2-ների հետ դրանք թշնամական 1850 մարտական մեքենա են շարքից հանել, և, իհարկե, մասնակցել են նաև 1945 թվականի շքերթին։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Պողպատե «վետերաններից» հետո հանդիսատեսին առաջին անգամ ցուցադրեցին Т-90М ու Т-80БВМ արդիականացված հիմնական մարտական տանկերը։ Հրետանավորներն անցան նորագույն «Տորնադո-C» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, որոնք փոխարինել են հայտնի «Սմերչին»։

Կարմիր հագած Մոսկվան․ ինչպես են Հաղթանակի շքերթին ընդառաջ զարդարել մայրաքաղաքը

ՀՕՊ-ի մասնագետները ցուցադրում են С-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգը։ Նոր սերնդի հեռանկարային ռազմական տեխնիկայից Т-14 տանկերն ու ծանր Т-15 հետևակի մարտական մեքենաները (ՀՄՄ)՝ «Արմատայի» հարթակի վրա, «Կուրգանեց-25» ՀՄՄ-ն, «Բումերանգ» զրահափոխադրիչն ու ինքնագնաց «Կոալիցիա-ՍՎ» հաուբիցները։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Յոթանասունհինգ տարի առաջ չվերթի օդային հատվածը չեղարկել էին եղանակի պատճառով։ Ու ավելի քան 220 ինքնաթիռից կազմված արմադան այդպես էլ մնացել էր բազային օդանավակայաններում։ Հիմա եղանակը հիանալի է, Կարմիր հրապարակի վրայով անցնում են ՌՕՈւ-ի ինքնաթիռներն ու ուղղաթիռները․ Սու-35, Սու-30, Միգ-29ՍՄՏ կործանիչները, Սու-24Մ2 ու Սու-34 ռմբակոծիչները, Սու-25 գրոհիչները, Տու-95 ու Տու-160 ռազմավարական հրթիռակիրներն ու Մի-35Մ, Կա-52 ու Մի-28 մարտական ուղղաթիռները։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Ինչպես և 75 տարի առաջ, շքերթն ավարտեց համահավաք նվագախումբը։ 1945 թվականի հունիսի 24-ին երաժիշտները կատարեցին «Փառք հայրենիքին» քայլերգը, իսկ այսօրվա նրանց հետնորդները` «Հաղթանակի օրը» երգը։

Ինչպես այն ժամանակ՝ 1945–ին էր․ ինչով էր հիշարժան 2020-ի Հաղթանակի շքերթը. լուսանկարներ

Տոնոյանին դուր է եկել` ինչպես է հայկական զորախումբը քայլել Կարմիր հրապարակով. լուսանկար