Երևան-Ռոստով չվերթ․ 90-ից ավելի ռուսաստանցի Հայաստանից հայրենիք է վերադարձել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Ռուսաստանի ավելի քան 90 քաղաքացի Երևան- Դոնի Ռոստով չվերթով Հայաստանից հայրենիք է վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Երևան–Դոնի Ռոստով–Երևան երթուղով չվերթի մասին տեղեկություն ստանալով` դեսպանատունը մշակել է տվյալ չվերթի օգտագործման հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնեցումներ ՌԴ մարզային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ», –ասվում է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

15 քաղաքացի, այդ թվում 2 զորակոչիկ Ղազախստանից վերադարձել են հայրենիք

Նշվում է, որ այս չվերթից կարողացել է օգտվել 91 ռուսաստանցի։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։

«Ամեն ինչ ընթացել է սովորական ռեժիմով` Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու հետ կապված աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։

«Առիթից օգտվելով` կցանկանայինք երախտագիտություն հայտնել  «Արմենիա» ավիաընկերությանը», – գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանից համալիր աշխատանքի շրջանակում ընդհանուր առմամբ 1468 ՌԴ քաղաքացի է հայրենիք տեղափոխվել։

Տոնոյանին դուր է եկել` ինչպես է հայկական զորախումբը քայլել Կարմիր հրապարակով. լուսանկար

Նշենք, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանի իշխանությունը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Բացառություն են կազմում արտագնա չվերթերը, նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և հումանիտար չվերթերը, տարանցումային չվերթերը Ռուսաստանի տարածքում լիցքավորվելու նպատակով ու կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը։