Ողբերգական ավտովթար Տաշիրում. կան զոհեր

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Տաշիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 23-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։