Սիմֆերոպոլում բացվել է Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունու հուշարձանը

Հուշարձանը տեղադրվել է Սիմֆերոպոլ քաղաքի դպրոցներից մեկի տարածքում՝ հայկական համայնքի միջոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Սիմֆերոպոլում բացվել է Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունու հուշարձանը։  Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը

Նշվում է, որ հանդիսավոր արարողությանը մասնակցել է հանրապետության նախագահ Սերգեյ Աքսյոնովը։

Հուշարձանը տեղադրվել է քաղաքի դպրոցներից մեկի տարածքում՝ հայկական համայնքի միջոցներով։

«Աշոտ Հաբեթովիչը շատ բարի, ուժեղ ու քաջ էր։ Երբ կողքիդ նման մարդիկ կան, գիտես՝ ումից օրինակ վերցնես, ումով հպարտանաս», - ասել է Աքսյոնովը արարողության ժամանակ։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Նա նշել է, որ Ղրիմը շարունակում է հայրենիքը պաշտպանած հերոսների հավերժացման պրակտիկան։ Աքսյոնովն ընդգծել է, որ հպարտանում է այդ հերոսով։

Աշոտ Հաբեթի Ամատունին խորհրդային սպա է, գեներալ– լեյտենանտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։ Ծնվել է 1923 թվականին` Ալեքսանդրոպոլում։ Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին` Սիմֆերոպոլում։ Մեծարանքով թաղվել է հոկտեմբերի 12-ին Սիմֆերոպոլի հայկական գերեզմանատանը։ Քաղաքի դպրոցներից մեկը նրա անունն է կրում։

Մոսկվայում զարմացել էին. ինչու հերոս Մակար Ստեփանյանն այդպես էլ չպարգևատրվեց Հայաստանում