ՌԱԴԻՈ

«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տասնյակ պատգամավորներ այսօր բացակայում են նիստից: Ոմանց մոտ վարակն արդեն հաստատվել է, մյուսները որոշել են ինքնամեկուսանալ՝ անվտանգության նկատառումներով:
Sputnik
«Հազում էի, ու պատասխանը դրական եղավ». Քրիստինե Պողոսյանն էլ է վարակվել կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Երեկ երեկոյան եմ իմացել, որ դրական է թեստի պատասխանը: Թեստավորման ուղարկեցին, որովհետև երկու օր բարձր ջերմությւն ունեի՝ 39 աստիճան, հազում էի, ու պատասխանը դրական եղավ»,- ասաց նա:

Թե որտեղ է վարակվել, պատգամավորը պատկերացում չունի: Նա նաև հայտնեց, որ այդ ընթացում բոլոր կանոնները խիստ պահպանել է: Աշխատանքի ու տուն գնացել- եկել է դիմակով, պարբերաբար ձեռքերն ախտահանել է ալկոգելով, սպիրտով:

Քրիստինե Պողոսյանը հայտնեց նաև, որ վերջին 2-3 օրերին ԱԺ չի գնացել:

«Այս պահին մեկուսացած եմ տանը, դեռ ցուցում չեմ ստացել հոսպիտալացման: Դեղորայք եմ օգտագործում: Այս պահի դրությամբ ջերմությունս իջել է՝ դեղերի ազդեցության տակ»,- ասաց նա՝ հավելելով, որ առայժմ իրեն թույլ է զգում, բայց քիչ ավելի լավ է, քան մինչ դեղորայք ընդունելը:

Կորոնավիրուս է հաստատվել ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ

Ի դեպ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տասնյակ պատգամավորներ այսօր բացակայում են նիստից: Ոմանց մոտ վարակն արդեն հաստատվել է, մյուսները որոշել են ինքնամեկուսանալ՝ անվտանգության նկատառումներով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ևս հայտնել է, որ իր մոտ ևս այսօր կորոնավիրուս է ախտորոշվել:

Հիշեցնենք՝ երեկ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նույնպես նշել էր, որ ինքնազգացողությունը լավ է, առողջական խնիրներ չունի:

711 հաստատված դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 21 717