Կորոնավիրուս է հաստատվել ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ

«Իմ քայլի» պատգամավորը վստահեցնում է, որ առողջական որևէ խնդիր չունի, ինքնամեկուսացել է տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Կորոնավիրուս է հաստատվել ԱԺ ևս մեկ պատգամավորի մոտ

«Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Առողջական որևէ խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:

Նա նաև իր էջի հետևորդներին հորդորել է դիմակ դնել ու պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

«Դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք»,- գրել է Ենգիբարյանը:


Հիշեցնենք՝ երեկ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա նույնպես նշել էր, որ ինքնազգացողությունը լավ է, առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք` կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանումհասել է 21 717–ի։