711 հաստատված դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 21 717

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 711–ով և հասել 21717-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 մարդ, կատարվել է 100 400 թեստավորում, առողջացել են վարակվածներից 10797-ը։ Գրանցվել է մահվան 386 (+14) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 130 է (+4)։

Ո՞ր տեղում է Հայաստանը կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում

Հունիսի 23-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 21 006 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

100-ից 2-ը պարտադիր մահանում են. ֆրանսիացի բժիշկը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։