Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել։ Դրանց շարքում է նաև Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով

Սա ենթադրում է, որ  Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն: