Պարետի որոշմամբ Շենգավիթի մանկապարտեզներից մեկը 5 օրով փակվել է

Հունիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզը 5 օր չի աշխատի:

Երևանում միայն 20 մանկապարտեզ կգործի. քաղաքապետարանի որոշումը

Որոշումն ընդունվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի հունիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունները հաշվի առնելով:

Դրանց համաձայն մանկապարտեզում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին հանձնարարվել է ապահովել մանկապարտեզի աշխատանքների դադարեցման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

Երևանում մանկապարտեզների աշխատանքը կրկին կարգելվի՞. քաղաքապետարանից դիմել են պարետին

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն` հունիսի 22-ից Երևանում միայն 20 մանկապարտեզ է գործում, մյուսների գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Յուրաքանչյուր վարչական շրջանում գործում է մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր անհրաժեշտության դեպքում կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզների երեխաները:

Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ