Մոսկվայում կանխել են քրեական հեղինակությունների հավաքը

Գործողությունն իրականացրել են ոստիկանությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը համատեղ։ Մեկ հոգի դիմադրել է, ուժայինները կրակել են՝ վիրավորելով նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկում կանխել են կովկասյան հանրապետություններից եկած քրեական հեղինակությունների հավաքը։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտ» թերթը։

Գեղարքունիքում քրեական հեղինակություններին «փռել են ասֆալտին». տեսանյութ

Պարբերականին հայտնի է դարձել, որ Ալտուֆևսկի մայրուղում գտնվող մի հաստատությունում նախորդ երեկոյան մոտ 30 մարդ է հավաքվել։ Ոստիկանության և Անվտանգության դաշնային ծառայության գործողության արդյունքում նրանք ձերբակալվել են։

Ձերբակալության ժամանակ մեկ անձ դիմադրություն է ցույց տվել և հրազենային վիրավորում ստացել։ Տղամարդու առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

Ենթադրվում է, որ քրեական հավաքի որոշ մասնակիցների մոտ զենք կամ արգելված նյութեր են եղել։

Իրավապահ մարմիններն առայժմ հաստատել են միայն Մոսկվայի հյուսիսում գտնվող հաստատությունում հրաձգության մասին հաղորդագրության ստուգման փաստը:

Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»