Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից

Медицинский центр Арташат
ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը, այդ թվում՝ մասնավորներինը, արտակարգ դրության ժամանակ կփոխանցվի առողջապահության նախարարությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Пульсоксиметр на пальце пациента
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի

Սպասվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը արտակարգ դրության ժամանակ կփոխանցվի առողջապահության նախարարությանը, նույնիսկ մասնավոր բուժհիմնարկներինը:

Նախարարությունը իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները:

Երևանի 2 բուժհաստատություններ համալրվել են նորագույն սարքավորումներով. տեսանյութ

Հիմնավորելով օրենսդրական նոր նախաձեռնությունը՝ նախարարությունը հիշեցնում է, որ նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով:

Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով:

Հայաստանում մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը