Ականանետ՝ արտադրված Հայաստանում. Հակոբ Արշակյանը բացել է գաղտնիքը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում արտադրված զինատեսակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է Հայաստանում արտադրված նոր ռազմական տեխնիկան:

«Հպարտությամբ արտադրված է Հայաստանում»,- գրել է նախարարը՝ հրապարակելով հայրենական արտադրության ականանետի ու արկերի լուսանկարներ: Այլ տեղեկատվություն հայաստանյան արտադրության զենքի մասին առայժմ չեն նշվում:

ՀՀ պաշտպանության նախարարությունն Արցախում արտադրվող զենք է գնելու

Հիշեցնենք՝ Մայիսի 14-ին կառավարությունում կայացած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մտավոր և գիտական ներուժ, և, որ ռազմարդյունաբերությունը պետք է լինի ՀՀ տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը։

Իսկ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետը Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, ասաց, որ ընդամենը 3 օր առաջ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել:

Ի՞նչ է կատարվում զենքի միջազգային շուկայում և արդյո՞ք Մինասյանը ճիշտ է

Իսկ երկու օր անց՝ ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն առաջիկայում կարող է դուրս գալ միջազգային շուկա:

Նշենք, որ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները 2020 թ–ին 2019–ի համեմատ ավելացել են շուրջ 22%-ով: Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020թ. պետական բյուջեով նախատեսվել է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի