Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերանը հաղթել է նաև կորոնավիրուսին

Մեխակ Ավետիսյանը բուժկենտրոն է տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- հրաժեշտ տալով բուժկենտրոնին ասել է Ավետիսյանը:

Հրաշքներ լինում են. բժիշկները փրկել են կաթված տարած և Covid-ով վարակված տղամարդու կյանքը

Հիշեցնենք՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 418-ով և հասել 21006-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 մարդ, կատարվել է 98117 թեստավորում, առողջացել են վարակվածներից 10144-ը։ Գրանցվել է մահվան 372 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 126 է (+9)։