ԱԱԾ–ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

Սոցցանցերում տեսանյութ է շրջանառվում, որտեղ «երևում» է, թե իբր ինչպես են Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը։

ԱԱԾ–ն ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել

«Մայիսի 21-ին WhatsApp բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն Alex-ի և YouTube սոցիալական կայքում Armen Tigranian տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է մի տեսանյութ։ Այնտեղ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը: Պարզվել է նաև, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ և վերջիններիս ուղարկել է այդ տեսագրությունը:

Այս ամենը վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և սիրողական մակարդակով բարձրացնել անդունդում գտնվող ադրբեջանական ժողովրդի «մարտական ոգին»:

«Գլխավոր դերում» Գագիկ Ծառուկյանն է. ԱԱԾ–ն նոր տեսանյութ է հրապարակել

ԱԱԾ–ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է բջջային հավելվածներով և սոցցանցերով  շփումներում լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր։