«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական

Ազգային անվտանգության գծով խորհրդականը միաժամանակ հիշեցնում է, որ Թրամփն ԱՄՆ–ից ավելի քան 60 ռուսաստանցի դիվանագետ է արտաքսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը կարծում է, որ Դոնալդ Թրամփի անձնական վերաբերմունքը ռուս գործընկերոջը միշտ էլ հանելուկ  է եղել։  Այս մասին նա գրել է իր` «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. հուշեր Սպիտակ տնից» գրքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մելանյա Թրամփը «ստիպել է» վերանայել ամուսնական պայմանագիրը

«Ես երբեք չեմ հարցրել, թե ինչ է կարծել Թրամփը, հավանաբար, մտավախություն ունենալով, թե ինչ կարող եմ լսել։ Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ նրա անձնական վերաբերմունքը հանելուկ էր մնում», – գրել է նա։

Նախկին խորհրդականը նշում է նաև, որ իրեն մտահոգել է այն շնորհավորանքը, որը Թրամփն ուղղել է Պուտինին 2018 թվականի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Ըստ նրա` Թրամփն այդ հարցում բավական կոշտ տեսակետ է ունեցել։

«Այնպես որ, մտահոգիչ էր ընթերցելն այն, որ Թրամփը Մաքմասթերի (ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Հերբերտի) խորհրդով շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահի ընտրություններում տարած «հաղթանակի» կապակցությամբ»,– գրել է Բոլտոնը։

Միևնույն ժամանակ ազգային անվտանգության գծով խորհրդականը հիշեցնում է, որ Թրամփն ԱՄՆ–ից ավելի քան 60 ռուսաստանցի դիվանագետ է արտաքսել։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

ABC News–ին տված հարցազրույցում Բոլտոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն ավելի լավ էր նախապատրաստվում հանդիպումներին և բանակցություններին, քան նրա ամերիկյան գործընկերը։

«Պուտինը հանդիպումներին սպառիչ էր պատրաստվում։  Նա գիտի այն մարդկանց, ում հետ զրույց է վարում։ Նա գիտի, թե ինչպես կարող է հասնել նպատակներին։ Նա միշտ ծրագիր ունի, որին հետևում է», – ասել է Թրամփի նախկին խորհրդականը։

«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լավ բանակցող է համարում

Բոլտոնի խոսքով` բանակցություններին նախապատրաստվելու նման մակարդակը, ինչպես նաև դրանց պլանավորումը  «Դոնալդ Թրամփին բնորոշ չէ»։

Ավելի վաղ Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել  ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդականին` նրան «խելացնոր հիմար» անվանելով։ Թրամփն այդ մասին գրել էր Twitter–ի իր էջում Բոլտոնի գրքի լույս տեսնելուց առաջ։

Բոլտոնը պաշտոնը լքելուց հետո ԶԼՄ–ներին ներկայացրել էր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. հուշեր Սպիտակ տնից» իր գրքի  ձեռագրի մի մասը, որում, մասնավորապես, ասվում էր, որ Թրամփը շանտաժի էր ենթարկում Ուկրաինայի նախագահին։

«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին