«Մասիս» մեքենայացված գծային կայանի աշխատակիցները փոխում են Ծովագյուղ-Շորժա գծերը․ Գրձելյան

ՀԿԵ ներդրումային ծրագրի համաձայն՝ այս տարի միայն ենթակառուցվածքային նախագծերին ուղղվելու է 1 միլիարդ 845 միլիոն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիս - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է իրականացնել գծերի կապիտալ վերանորոգման պլանային աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

««Մասիս» մեքենայացված գծային կայանի աշխատակիցները ղեկավար Շահնազարյան Էդուարդի գլխավորությամբ փոխում են գծերը Ծովագյուղ-Շորժա հատվածում»,-գրել է Գրձելյանը:

ՀԿԵ մանևրային ջերմաքարշի հրդեհի հետևանքով մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել

Նշենք, որ ընթացիկ տարվա ՀԿԵ ներդրումային ծրագրի համաձայն, միայն ենթակառուցվածքային նախագծերին ուղղվելու է 1 միլիարդ 845 միլիոն դրամ: Այդ թվում կապիտալ վերանորոգվելու է մինչև 10 կմ գիծ, որոնք պատշաճ պահպանման պարագայում կծառայի մինչև 2090-ական թվականներին:

Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել 3 բեռնատար վագոնի գծանկում․պատճառը հայտնի է