«Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր»․ մահացել է երգիչ Արամ MP3-ի հայրը

Երգիչ, հումորիստ Արամ MP3-ին ֆեյբուքում հայտնել է հոր մահվան մասին: Պարզվում է՝ երգչի հայրը չորսուկես տարի պայքարել է ծանր հիվանդության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Մահացել է ճանաչված երգիչ, հումորիստ Արամ MP3-ի հայրը՝ Ավիկ Սարգսյանը։ Երաժիշտն այդ մասին հայտնել է Facebook-յան իր էջում։

«4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր: Այսօր ես կորցրեցի իմ հորը»,- գրել է երգիչը:

Մահացել է «Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Ջոնել Շումախերը

Հավելենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո N 1 սրահում, հունիսի 23-ին՝ ժամը 18:00-ին։

Sputnik Արմենիա լրատվական գործակալության ողջ աշխատակազմը ցավակցում է երգչին՝ հոր անժամանակ մահվան համար, մաղթում՝ ուժ և համբերություն։