«Վախ, ցավդ տանեմ»․ Սիրադեկյանի դրոշներով կոշիկների հավաքածուն գերել է հետևորդներին

Թե ինչ անակնկալ է պատրաստում Ալեքսանդր Սիրադեկյանը, դեռ հայտնի չէ, սակայն նրա նոր հավաքածուն իրարանցում է առաջացրել նորաձևության աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածու է ստեղծել․ կոշիկների վրա պատկերված են տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի դրոշները։ Նա իր աշխատանքի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։

«Աշխարհն առանց սահմանների», - գրել է դիզայներն ու լուսանկարն ուղեկցել է «Նոր, Հայաստան» հեշթեգներով։

Բաժանորդները հիացած են Սիրադեկյանի հավաքածուով, ինչը զարմանալի չէ։ 10+ բարձրություն ունեցող բարձրակրունկ կոշիկները միշտ էլ նորաձև են։

«Վախ, ցավդ տանեմ։ Այսպես կասեին բարեկամներս, այդ թվում՝ ես, եթե տեսնեին այս հրաշքը, Հզոր գաղափար է, հիանալի է։ Հայաստան», - գրում են երկրպագուները տարբեր երկրներից։

Սիադեկյանը նաև Վրաստանի դրոշով կոշիկների լուսանկար է հրապարակել։ Իսկ Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ ՌԴ եռագույնով կոշիկ։

Հավաքածուում նաև կան կոշիկներ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի, ԵՄ և այլ դրոշներով։

Սիրադեկյանը ծնվել է Վրաստանի մայրաքաղաքում 1978 թվականին։ Այժմ նա Մոսկվայում է բնակվում։ Նրա աշխատանքները գրավել են Քսենյա Սոբչակի, Կետի Տոպուրիայի և այլ հայտնիների սրտերը։