Շնչառությունը յոգայի մեթոդով կառավարելն օգնում է փրկվել կորոնավիրուսից

Յոգայի միջազգային օրն այս տարի տոնն անցկացվում է «յոգան տանը և յոգան ընտանիքի հետ» կարգախոսի ներքո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Յոգայում կիրառվող շնչառության կառավարման պրակտիկան՝ «պրանայաման» (սանսկրիտից թարգմանաբար` կենսաուժի, շնչառության կառավարում), կարող է բարձրացնել իմունիտետը և մարդուն պաշտպանել կորոնավիրուսից։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Յոգայի միջազգային օրվա առիթով նման հայտարարություն է արել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

«Յոգան ամրացնում է օրգանիզմի իմունային համակարգը։ Դուք պետք է ներառեք պրանայաման ձեր ամենօրյա կյանքում։ Պրանայաման կամ շնչառական վարժություններն ամրապնդում են մեր շնչառական համակարգը։ Սա հատկապես կարևոր է հիմա, երբ COVID-19-ը վնասում է շնչառական համակարգը»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետը՝ հավելելով, որ յոգան կարող է դառնալ առողջ և երջանիկ մարդկության հաջողության գրավականը։

Նշենք, որ 2015 թվականից Յոգայի միջազգային օրն ամեն տարի նշվում է հունիսի 21-ին: Ամսաթիվը սահմանվել է ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ հենց Նարենդրա Մոդիի առաջարկով։ Օրը պատահական չի ընտրվել. հունիսի 21-ը՝ ամառային արեւադարձի օրը,  հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար օրն է։ Այն առանձնահատուկ նշանակություն ունի շատ երկրներում և մշակույթներում:

Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Յոգայի միջազգային օրվա առիթով Հնդկաստանում զանգվածային պարապմունքներ չեն անցկացվում։ Այս տարի տոնն անցկացվում է «Յոգան տանը և յոգան ընտանիքի հետ» կարգախոսի ներքո: Վերջին տվյալների համաձայն ՝ երկրում ավելի քան 400 հազար մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, նրանցից ավելի քան 13 հազարը մահացել են։