Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով

ԱԺ արտահերթ նիստում ընդունված նոր փոփոխությունը կսկսի գործել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik.  ԱԺ-ն արտահերթ նիստում 89 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը:

Սահմանադրությունը չի փոխվի, դրա փոխարեն կընդունվի նորը և հնարավոր է՝ առցանց քվեարկությամբ

Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե բոյկոտել էին արտահերթ նիստն ու չէին մասնակցում դրան: Նիստին ներկա էին միայն «Իմ քայլի» 88 պատգամավորներն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Սահմանադրությունը կփոփոխվի առանց ՀՀ նախագահի կողմից վավերացվելու

Հիշեցնենք՝ ընդունված նախագծով փոփոխություններ են իրականացվում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Նոր օրենքով պաշտոնանկ կարվեն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում: Թափուր մնացած տեղերը կլրացվեն 2-ամսյա ժամկետում:
Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նրա պաշտոնավարումը ևս կդադարեցնվի, ու պաշտոնը թափուր մնալուց հետո կընտրվի նոր նախագահ:

ՄԻՊ-ը ԱԺ պատգամավորին հորդորել է կարդալ սահմանադրական օրենքի դրույթները

Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց, երբ ԱԺ նախագահը կհրապարակի այն: Իսկ ներկայիս կարգավորումն այն մասին, որ փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին` ստորագրման, հանվել է:

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ