Ջենիֆեր Լոպեսն իր նորաձև կերպարով հիացրել է երկրպագուներին. լուսանկար

Հանրահայտ դերասանուհին լուսանկարվել է օղակաձև ականջօղերով` հերթական անգամ ապացուցելով, որ տարիները չեն անդրադառնում նախասիրությունների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։

Նա երկրպագուներին է ներկայացել շագանակագույն հագուստով, նորաձև կոշիկներով ու անդավաճան օղակաձև ականջօղերով։

Լոպեսն ու Ռոդրիգեսը ռեստորան ու բեյսբոլի են գնացել. աստղի զգեստը կուրացրել է պապարացիներին

Երկրպագուները գնահատել են Լոպեսի նոր կերպարը։ «Գեղեցկուհի, թագուհի, հիանալի տեսք ունես»,– գրել են նրանք։

Ջենիֆեր Լոպեսի զգեստը ծաղրել են սոցցանցերում

Հիշեցնենք` ամերիկյան Forbes ամսագիրն ավելի վաղ ներկայացրել էր ամենաբարձր վարձատրվող 100 աստղերի ամենամյա վարկանիշը, և կին դերասանների ցանկում առանձնացել էր նաև Ջենիֆեր Լոպեսը, որը վերջին տարում 47,5 մլն դոլար է վաստակել։

Ջենիֆեր Լոպեսի լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել. ո՞վ է այս տղամարդը