ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik.Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի նկատմամբ. երկու անձ ձերբակալվել է։
«Դեպքի առթիվ հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել են»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Քննչական մարմին ներկայացած քաղաքացիները ձերբակալվել են խուլիգանական արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն։ Այդ ընթացքում նաև հայհոյանքներ են հնչեցրել իր և վարչապետի հասցեին` միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայրի զննությամբ Երևանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ:
«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան