ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կազմակերպիչները Twitter սոցիալական ցանցում հանդիսատեսի քվեարկություն են կազմակերպել՝ բոլոր տարիների նոր հաղթողներ ընտրելու համար։
Արդյունքների ամփոփումից հետո «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանը հայտնվել է 9-րդ տեղում, իսկ մրցույթի հաղթական հորիզոնականը բաժին է ընկել Ուկրաինայի մասնակից Անի Լորակին։
Լորակն արձագանքել է այդ քվեարկութանը և Instagram-ի իր էջում գրել` հաճելի է նման լուրեր ստանալ Եվրոպայից։
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ առցանց քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնա նախորդ մրցույթների իրական արդյունքների վրա։
Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել, որը «բարդացրել» է տղամարդկանց կյանքը