Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը

ՀՅԴ–ն ակնկալում է, որ ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին։

Հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում 89 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին։

«Ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը ՍԴ դիմելու, և հորդորում «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,–նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ–ն հայտնում է նաև, որ օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը։

ԲՀԿ–ն ստորագրահավաք է նախաձեռնում Սահմանադրական դատարան դիմելու համար

Հիշեցնենք, որ նոր օրենքով պաշտոնանկ կարվեն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում: Թափուր մնացած տեղերը կլրացվեն 2-ամսյա ժամկետում:
Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նրա պաշտոնավարումը ևս կդադարեցնվի, ու պաշտոնը թափուր մնալուց հետո կընտրվի նոր նախագահ:

Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

ԲՀԿ–ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով, որ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Կուսակցությունը դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին՝ միանալու նախաձեռնությանը:

Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով