ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան ամուսնուն սեր խոստովանելու յուրօրինակ ձև է գտել։ Իր Instagram-ում նա հրապարակել է լուսանկարների ալբոմ, որի կազմին Պետրոսյանն է՝ ձեռքին տեսախցիկ։
«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով
«Բոլոր նրանց, ովքեր կարդում են այս տողերը, ուզում եմ ասել՝ տպեք ձեր լուսանկարները։ Որևէ թվային կրիչ չի կարող փոխարինել հուշեր արթնացնող լուսանկարներով փայլուն թուղթը թերթելու հաճույքին։ Մոտ մեկ տարի առաջ ես տպագրատնից ստացա իմ առաջին ֆոտոգիրքը․ այդ պահից սկսած պահպանում եմ ընտանիքիս վառ ֆոտոգրքերով ուրախացնելու ավանդույթը (արդեն կարելի է և այդպես անվանել)»,-գրել է Բրուխունովան։
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
Նրա խոսքով՝ հրապարակված լուսանկարում իր առաջին կոլեկցիոն ֆոտոգիրքն է, որը բաղկացած է 160 էջ ձյունաճերմակ թղթից՝ սև, գեղեցիկ կազմով»։
«Այս ամենը հիշողությունների ալբոմին դիպչելուն պես կախարդանքի անհավանական զգացողություն է ստեղծում։ Մեր ընտանիքի ամենակարևոր պահերը ես հավաքում եմ գրքերում, որոնք կպահպանեն ձեռքերի և հուշերի ջերմությունը»,-նշել է Բրուխունովան։
Հետևորդներին դուր է եկել նրա գաղափարը։
Պետրոսյանի կինը Ստեպանենկոյին «տարօրինակ» է անվանել և կոշտ արձագանքել բաժանորդներից մեկին
«Հրաշալի խորհուրդ եք տալիս, Տանյա։ Ընտանեկան լուսանկարները թերթելը անկրկնելի զգացողություն է։ Վաղուց եմ հասկացել, որ կյանքիս ամենաբարդ պահերին ընտանեկան ալբոմներն եմ թերթում։ Նախատատս, տատիկը, մայրիկը և մյուս հարազատները ժպտում են, այնքան երիտասարդ ու երջանիկ են, և ես ուշքի եմ գալիս։ Չեմ կարող չարդարացնել նրանց սպասելիքներն ու հավատը»,-գրել է երկրպագուհիներից մեկը։
«Շատ գեղեցիկ, որակյալ գիրք է։ Ես նույնպես կարծում եմ, որ լուսանկարները պետք է տպել։ Լրիվ այլ զգացողոթյուն է, երբ ձեռքերումդ զգում ես «կենդանի» լուսանկարը։ Լիովին համաձայն եմ՝լուսանկարը ձեռքում բռնելը, թերթելը, լիովին այլ էներգիա ունեն։ «Սթորիզում» նայեցի, թե ինչպես եք թերթում ալբոմը․ մի խոսքով՝ երջանիկ ալբոմ է կամ երջանկության ալբոմ։ Լուսանկարներն այնքան կենդանի են և խաղաղություն ու երջանկություն են ճառագում»,-համաձայնել են հետևորդնեը՝ ավելացնելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները հիանալի բան են, բայց կրիչի կամ հեռախոսի փչանալու դեպքում հիշողությունները՝ հազարավոր լուսանկարների տեսքով, պարզապես անհետանում են։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորիան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Ելենա Ստեպանենկոյի հետ միասին։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորիան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։