«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը «բացարձակ սրբություն է», իսկ Ռուսաստանի պաշտպանության հնարավորություններն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր տաճարի բացմանը, որը կառուցվել է Պոդմոսկովիեի «Պատրիոտ» զբոսայգում։

Մոսկվայի մարզում օծել են ռուսական բանակի գլխավոր տաճարը

Այցի ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը «բացարձակ սրբություն է», իսկ Ռուսաստանի պաշտպանության հնարավորություններն ու անվտանգությունը հուսալի ձեռքերում են։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի զինվորների և սպաների ժամանակակից սերունդը հավատարիմ է ավանդույթներին և արժանապատիվ կատարում է իր առաջադրանքը։ 

Նշենք, որ առավոտյան տաճարում պատարագ է մատուցվել՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին։

Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը

ՌԴ ԶՈւ Գլխավոր տաճարը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով բացումը հետաձգվել էր։ Տաճարի հարևանությամբ կբացվի նաև «Հիշողության ուղի» թանգարան-պատկերասրահը, որի երկարությունը 1 418 քայլ է․ հենց 1418 օր է տևել Հայրենական մեծ պատերազմը։ Թանգարանում գտնվում են նաև տվյալներ պատերազմի ավելի քան 33 միլիոն մասնակիցների մասին։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ