Թալինում ավտոմեքենան գլորվել է ձորը. 1 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Ավտովթարի վիրավորներից մեկն էլ 11 -ամյա աղջիկ է, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 20-ին, ժամը 19։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Խոսրովի անտառի հրդեհը մարվել է. վնասի չափը հայտնի է

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզվել են, որ 31-ամյա Անի Թ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը։ Մեքենան մոտ 40 մ գլորվել է դեպի ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ 1 տարեկան Ջոն Գ․-ն և 11 -ամյա Սիլվանա Գ.-ն տեղափոխվել են Թալինի բուժկենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները վարորդ Անի Թ․-ի և Սիլվանա Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջոն Գ․-ինը՝ ծանր: