ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում «Մանկական ՈւՀԱ»–ից մի հատված է հրապարակել, որում պատանի Էդմոնդը ցուցադրում է, թե ինչպես պետք է իրեն պահի խարիզմատիկ «ուհայականը»։ Նա ազատ ու անկաշկանդ շփվում է ժյուրիի անդամների հետ և կատարում Սուպեր Ժորիկի «Хочу тебя любица» երգը։
«Սուպեր Ժորիկ, բռնվի՛ր։ Երիտասարդ տաղանդներն արդեն անցնում են քեզ», – տեսանյութի տակ գրել է Մարտիրոսյանը։
Հումորիստի բաժանորդներին տղան անկասկած դուր է եկել։ Տեսանյութը դիտել է մոտ 60 հազար մարդ, իսկ մեկնաբանություններ թողել մի քանի հարյուրը։
«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել
«Այսքան փոքր է, բայց արդեն հայ է», «Հայ չեն դառնում, հայ ծնվում են», «Ինչ լավն է», «Աշխատասիրությունը հայերի արյան մեջ է», «Ախպերական` ապրես», «Այո, երկրորդ Գալուստյանն է լինելու», – գրել են բաժանորդները։
Ավելի վաղ իր հարցարույցներից մեկում պատանի Էդմոնդի մասին պատմել էր նաև Միխայիլ Գալուստյանը։ Նա հայտարարել էր, որ տղան շատ զվարճալի է և տաղանդավոր։ Հումորիստի համոզմամբ տղային մեծ ապագա է սպասում։
«Բոլոր հայերն այդ ախտանիշն ունեն». Մարտիրոսյանը «վախեցել» է Գալուստյանի համար. տեսանյութ