«Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա տվել է ինձ». Կարո Փայլանը հիշել է լուսահոգի հորը

Կարո Փայլանը սոցիալական ցանցում հրապարակել է հոր լուսանկարը, որը շատ վաղ է կյանքից հեռացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր աշխարհում նշվում է Հայրիկների միջազգային օրը։ Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի հայրը շատ վաղ է կյանքից հեռացել։ Հայազգի պատգամավորը Instagram-ի իր էջում հրապարակել է հոր՝ Ավետիսի լուսանկարն ու հուզիչ գրառում կատարել.

«Ես միշտ երախտապարտ եմ հորս այն արժեքների համար, որոնք նա փոխանցել է ինձ։ Սիրելի՛ հայրիկներ, հոգ տարեք ձեր որդիների մասին։ Շնորհավորում եմ բոլոր հայրիկներին»,- գրել է նա։

Կարո Փայլանը նզովել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք գործիչներին

Ընդգծենք, որ Հայրիկների օրը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում, նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը։

Հիշեցնենք՝ Կարո Փայլանի ընտանիքը Մալաթիայից է։ Նա Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր է վերընտրվել 2018 թվականին։

Կարո Փայլանը Էրդողանի ռեժիմի հետևողական քննադատներից մեկն է, այդ թվում նաև` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Հայերի վերքը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

2016 թվականի ապրիլին խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ Փայլանը հանդես եկավ նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և հետաքննել 7 հայ պատգամավորներին Օսմանյան կայսրության տարիներին ձերբակալելու և սպանելու մասին գործը։

Պատգամավորների անունները կարդալով` Փայլանը հայերեն ասաց. «Աստված հոգիները լուսավորի»։

Հայ պատգամավորը նաև բազմիցս կոչ է արել երկրի իշխանությանը ընդունել սեփական պատմությունը և ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանության փաստը։

«Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն». Փայլան