Հնարավոր է՝ թթվածնային խտացուցիչները տնային օգտագործման համար էլ տրվեն. Փաշինյան

Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 սարք, ինչը թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօր Չինաստանից ժամանած արդեն չորրորդ հատուկ չվերթով Հայաստան է բերվել անհրաժեշտ բուժօգնության հերթական խմբաքանակը։ Անհրաժեշտ բուժպարագաների, սարքավորումների թվում 500 թթվածնային խտացուցիչներ են։

Չինաստանից կրկին մեծ քանակությամբ բուժօգնություն է ստացվել. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նշել է, որ խտացուցիչները նախատեսված են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատությունների համար։ Նրա խոսքեվ՝ դրանք թույլ կտան էականորեն բարելավել թթածնակախյալ հիվանդների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի հիվանդների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը սկսվել է անմիջապես օդանավակայանից։

«Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 նման սարքը, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը: Քննարկվում է նաև նման սարքերը տնային օգտագործման տալու հնարավորությունը»,- գրել է ՀՀ վարչապեն ու հիշեցրել, որ սարքերը ձեռք են բերվել պետական բյուջեի միջոցներով։

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

Հիշեցնենք՝ սա Չինաստանից կազմակերպվող արդեն չորրորդ հատուկ չվերթն է, որով Հայաստան են բերվում բժշկական պարագաներ, անհրաժեշտ սարքավորումներ, կորոնավիրուսի ախտորոշման մեծ թվով թեստեր։
Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության ձեռք են մեկնել բազմաթիվ երկրներ։ Արդեն բուժսարքավորումներ և անհրաժեշտ պարագաներ են ուղարկել Ռուսաստանից, Լեհաստանից, Սերբիայից։ Բժիշկների խումբ են Հայաստան գործուղել Ֆրանսիան և Լիտվան։
Ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ, Վրաստանը ևս հայտնել է Հայաստան բժիշկներ ուղարկելու մտադրության մասին։