Չինաստանից կրկին մեծ քանակությամբ բուժօգնություն է ստացվել. տեսանյութ

Սա Չինաստանից կազմակերպվող արդեն չորրորդ հատուկ չվերթն է, որով Հայաստան են բերում բժշկական պարագաներ, անհրաժեշտ սարքավորումներ, կորոնավիրուսի ախտորոշման մեծ թվով թեստեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Պարետատան կազմակերպած հատուկ չվերթով հունիսի 20-ին Չինաստանից Հայաստան է բերվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ բարեկամ Չինաստանից մեր երկիր են տեղափոխվել թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, զարկերակային օքսիմետրեր։

Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով

«Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ սա Չինաստանից կազմակերպվող արդեն չորրորդ հատուկ չվերթն է, որով Հայաստան են բերվում բժշկական պարագաներ, անհրաժեշտ սարքավորումներ, կորոնավիրուսի ախտորոշման մեծ թվով թեստեր։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնության ձեռք են մեկնել բազմաթիվ երկրներ։ Արդեն բուժսարքավորումներ և անհրաժեշտ պարագաներ են ուղարկել Ռուսաստանից, Լեհաստանից, Սերբիայից։ Բժիշկների խումբ են Հայաստան գործուղել Ֆրանսիան և Լիտվան։

Ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ, Վրաստանը ևս հայտնել է Հայաստան բժիշկներ ուղարկելու մտադրության մասին։

Սերբիայից բժշկական պարագաներով ու սարքավորումներով ինքնաթիռ ժամանեց Հայաստան