Խոսրովի անտառի հրդեհը մարվել է. վնասի չափը հայտնի է

Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր հունիսի 18–ին և նույն օրը մեկուսացվել։ Հրդեհի վայրում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով պարբերաբար իրականացվում էր օդային հետախուզություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր` ժամը 20։40-ին, Խոսրովի անտառում բռնկված հրդեհը մարվել է։ Ծխացող օջախներ չեն նկատվում։ Այրվել է 5 հա բուսածածկույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները հետախուզման աշխատանքները վերսկսել էին հունիսի 20-ին, ժամը 08։00-ին։

Խոսրովի անտառի հրդեհը մարվել է. վնասի չափը հայտնի է

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Հրշեջները պայքարում են Խոսրովի անտառի համար. հրդեհը մեկուսացվել էր, բայց չէր մարվել

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

«Եթե ուշացնենք աշխատանքները, ճակատագրական կլինի»․ Խոսրովի անտառում կրկին հրդեհ է բռնկվել

Խոսրովի անտառի մոտ բռնկված հրդեհը վերահսկվում է, բայց կրակը կարող է կրկին ակտիվանալ. տեսանյութ

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր էր մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժամը 19։19-ին հրդեհը մեկուսացվել էր։

«Եթե ուշացնենք աշխատանքները, ճակատագրական կլինի»․ Խոսրովի անտառում կրկին հրդեհ է բռնկվել