Ո՞ւր են «հոսել» մաքսատան փողերը. Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Փաշինյանին և կնոջը

Միքայել Մինասյանը վստահեցնում է` Գյումրու նորաբաց մաքսատան շինարարական աշխատանքների համար հաշվարկներ անող ընկերությունը լիցենզիա ստանալուց առաջ է նման թույլտվություն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Facebook-ում հրապարակած նոր տեսանյութում նոր մեղադրանք ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տիկնոջը` Աննա Հակոբյանին։

Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին

«Գյումրիի մաքսատան վրա 2 մլրդ դրամ է ծախսվել, և ճարտարապետական հաշվարկման աշխատանքներն արել է «ԱՏՐԻՈՒՄ թիմ» ՍՊԸ–ն։ Փաշինյանն առանց տենդերի` կառավարության որոշմամբ, այդ ընկերությանը տվել է իրավունք` կազմակերպելու նախագծերը, հաշվարկները դեռ 2019–ի օգոստոսի 8-ին։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե լիներ տենդեր, իսկ ընկերությունը լիցենզիա ունենար»,–ասաց Մինասյանը։ 

Նրա խոսքով` Գյումրու նորաբաց մաքսատան շինարարական աշխատանքների համար հաշվարկներ անող ընկերությունը լիցենզիա է ստացել միայն օգոստոսի 26-ին։

Այսինքն, ըստ Մինասյանի, Փաշինյանը լիազորել է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցեզիա չունի։ Իսկ դրա պատճառը, ինչպես վստահեցնում է Մինասյանը, այն է, որ այդ ընկերությունն ուղիղ կապված է Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհու` ՊԵԿ փոխնախագահ Շուշաննա Ներսիսյանի հետ։

«Պարզվում է` ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ». Մինասյանի համակարգչի ֆայլերը գտել են

Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ դեռ 2019–ի ապրիլին Փաշինյանն այցելել էր մաքսատուն ու սենյակներից մեկում տեսել անկյունում ընկած դրոշը, ինչի հետևանքով հետո այդ բաժնի աշխատողն աշխատանքից ազատվել էր։

Մաքսատան աշխատողը, ճիշտ է, հետո նորից աշխատանքի անցավ, սակայն այդ աղմուկի պատճառը, ըստ Մինասյանի, այն բանի համար էր, որ «տակը փողի հարց» կար։

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում «Ստի վերջը» խորագրով մի շարք տեսանյութեր է հրապարակում: Դրանցից մեկում նա հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանն ու Աննա Հակոբյանը ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան