«էս ի՜նչ լավն էր». Մայքլ Ջեքսոնի ամենահայտնի երգերից մեկը` թառով ու դուդուկով

Մայքլ Ջեքսոնի` ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած երգերից մեկը «հայաֆիկացվել» է։ Երգի նոր տարբերակը շատերին է դուր եկել։
Sputnik

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենահայտնի երգերից մեկը` They don’t care about us–ը, արդեն իսկ հասանելի է հայկական «վերծանմամբ»։
Թառ և դուդուկ` մի խումբ երաժիշտներ հայկական երաժշտական գործիքների հնչյուններով են կատարում հայտնի երգը։

«Նա լրիվ խելքը թռցրել էր». Էլթոն Ջոնը բացահայտել է Մայքլ Ջեքսոնի գաղտնիքները

Ֆեյսբուքյան օգտատեր Համ Մուրադյանի էջում տեղադրված հայկական տարբերակով հնչող երգը շատերին է դուր եկել։ «Ընտիր է», «էս ի՜նչ լավն էր»։ Այսպիսի քավրներ շատ արա, Համ ջան», «Շատ հետաքրքիր էր»` նման մեկնաբանություններով են իրենց հիացմունքն արտահայտել կատարման առնչությամբ։

Ի դեպ, Ջեքսոնի հայտնի` They don’t care about us երգը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ այնտեղ հրեաներին հասցեագրվող մի տող կար, որը վիրավորանք էր որակվել։

Մայքլ Ջեքսոնի սպիտակ ձեռնոցն աճուրդում վաճառվել է 104 հազար դոլարով

Ջեքսոնին անգամ մեղադրում էին հակասեմականության մեջ, սակայն ավելի ուշ երգիչն ինքը հերքել է այդ լուրերն` ասելով, որ երգն ընդամենը բողոքի ձայն է անարդարությանն ուղղված։ Սակայն մինչ օրս էլ They don’t care about us երգը հնչում է որպես բողոքի երգ` ԱՄՆ-ում ու Եվրոպայում սևամորթների իրավունքների համար պայքարող ցույցերի ժամանակ։

Ջեքսոնը մահացել է 2009–ին։