«Իմ քայլը» նիստ է անում. ներկա են նաև Փաշինյանն ու կառավարության անդամներ

Քննարկման հիմնական թեման ներքաղաքական գործընթացներն են` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. ԱԺ–ում իշխող «Իմ քայլը» դաշինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նիստ է անցկացնում։

«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

Բացի վարչապետից և խմբակցության պատգամավորներից, նիստին մասնակցում են նաև կառավարության անդամներ։

Քննարկման հիմնական թեման ներքաղաքական գործընթացներն են` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցը։

Լրագրողների հարցին, թե ինչու են նիստին նաև կառավարության անդամները մասնակցում, Փաշինյանը չպատասխանեց։ Սակայն այդ հարցին խոստացավ պատասխան տալ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Այվազյան. «Որևէ պաշտոնյա չի կարող իր անհատական ակտերով սահմանափակել մարդու իրավունքները

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ԱԺ խոսնակին ներկայացրեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին իշխանական պատգամավորները քվեարկեցին խորհրդարանական թվով երկրորդ խմբակցության` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ 

Ծառուկյանն անցնում է երեք քրեական գործերով։ Նրա նկատմամբ խափանման միջոցի մասին որոշում դատարանը կկայացնի հունիսի 21-ին։

Ինչո՞ւ էր «Իմ քայլը» լռում. Մակունցը խոսել է ԲՀԿ–ի` ԱԺ նիստը բոյկոտելու մասին