551 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 708

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 551–ով և հասել 19 708-ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Մարդիկ «Դեքսամետազոն» են գնում կորոնավիրուսից փրկվելու համար. նախարարության արձագանքը

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 409 մարդ, կատարվել է 93 786 թեստավորում, առողջացել են վարակվածներից 8854–ը։ Գրանցվել է մահվան 332 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 113 է (+3)։

Հունիսի 19-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 157 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հրաժարվել էր թեստավորվել. Գյումրիում 66–ամյա կինը մահացել է կորոնավիրուսից