Սիրիական խրոնիկա․ հարձակումներ ռուսական պարեկի վրա և ԱՄՆ ակտիվացում. ի՞նչ է կատարվում

ԱՄՆ միակողմանի սահմանափակումներն ու կիրառած պատժամիջոցները վնաս են հասցնում առաջին հերթին Սիրիայի խաղաղ բնակչությանը։ Վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն փորձել է հասկանալ` ինչի է ձգտում Միացյալ Նահանգները։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Սիրիայում խաղաղ կարգավորմանը, չնայած ահաբեկչական խմբավորումների խիստ դիմադությանն ու արևմտյան երկրների հակազդեցությանը։ Ռուսական զինվորական պարեկակետերն ուժեղացվում են, հրադադարի գոտիներն ընդլայնվում են, գնալով ավելի շատ Սիրիայի քաղաքացիներ են վերադառնում հայրենիք՝ նորմալ կյանքի։

Սակայն իրավիճակը Սիրիայի Արաբական Հանրապետությունում շարունակում է լարված մնալ։ Պարբերաբար տարբեր խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» *, գրոհայինները ակտիվություն են ցուցաբերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2019 թվականից ԻՊ-ը Սիրիայում վերահսկվող տարածք չունի, սակայն երկրում դեռ այլ ահաբեկչական խմբավորումների ազդեցության գոտիներ կան։

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Ռուսական զորքերի հիմնական ջանքները կենտրոնացած են դեէսկալացիայի Իդլիբի գոտիում, որտեղ М-4 մայրուղու հատվածում բարեհաջող կերպով իրականացվում է ռուս-թուրքական համատեղ պարեկության մասին պայմանավորվածությունը (Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվածությունը ձեռք են բերել 2020 թվականի մարտի 5-ին)։ Ռուսական ու թուրքական կողմերի համաձայնությամբ մարտի 6-ից հրադադարի ռեժիմ է գործում։ Դեռ գոյություն ունեցող ահաբեկչական կազմակերպությունները ձգտում են խափանել խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն բացահայտ կռվելու համար ուժերը չեն բավարարում։

Ռուս և թուրք զինծառայողների համատեղ պարեկության ընթացքում հունիսի 16-ին Առիհա ու Ուրում ալ-Ջաուզա բնակավայրերի արանքում ընկած երթուղու վրա գրոհայինները փորձել են ահաբեկչություն իրականացնել։ М-4 մայրուղու վրա ինքնաշեն պայթուցիկի պայթելու հետևանքով ռուսական զարահամեքենան աննշան վնասվածքներ է ստացել։ Համատեղ պարեկության անձնակազմը չի տուժել։

Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում հունիսի 9-ին նույնպես ինքնաշետ ական է պայթել ռուսական ռազմական ոստիկանության պարեկի ենթկայության տակ գտնվող երթուղու վրա, ոչ ոք չի տուժել։ Իդլիբի դեէսկալացիայի գոտում М-4 մայրուղիով շարժվելիս թուրքական զինվորական պարեկ է պայթել, մեկ զինծառայող զոհվել է։

Այն փաստը, որ Սիրիայի հյուսիսում լուրջ կորուստներ չեն գրանցվել, վկայում է ռուսական զինվորական  պարեկների արդյունավետության, և ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարության արդյունավետ գործելաոճի մասին։ Պաշտպանության նախարարությունն ուժեղացնում և ընդլայնում է օգտագործվող զրահատեխնիկայի պարկը․ Սիրիայում «Թայֆուն» զրահամեքենաներ են նկատվել։

ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին

Միայն Իդլիբով ռուսական ռազմական պարեկների ակտիվությունը չի սահմանափակվում. Մի-8ԱՄՏՇ ու Մի-35 ուղղաթիռների օգնությամբ նրանք ամրապնդում են խաղաղությունն այն տարածաշրջաններում, որոնք նախկինում չէին վերահսկվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից։ 300 կիլոմետր երկարությամբ երթուղի է յուրացվել Սիրիայի Արաբական Հանրապետության պետական սահմանի երկայնքով։

Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 300 նմուշ ռուսական նորագույն զենք է փորձարկվել, ընդ որում՝ ավելի քան 87 հազար գրոհային է վերացվել։ Եվ սա սիրիական հողում ՌԴ պաշտպանության նախարարության կառուցողական ներկայության ամբողջ արդյունքը չեն։

Արևմուտքի ակտիվությունը

Հունիսի 10-ին Պենտագոնից ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հավերժ մնալ Սիրիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երեք տարի առաջ հայտարարել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի հանդեպ տարած հաղթանակի մասին։ Սակայն ամերիկյան զորքերի հեռանալը չի կատվում, Սիրիայում նրանց ոչ լեգալ ներկայությունը մինչ օրս շարունակվում է։

Սիրիայում հայ մասնագետները մայիսին ականազերծել են 17471 քմ տարածք, բուժել 549 տեղաբնակի

Ամերիկյան «գործընկերները» հունիսի 16-ին Իրաքից Սիրիայի հյուսիս-արևելք շարասյուն են ուղարկել՝ կազմված զինվորական տեխնիկայի 45 բեռնատարից, յոթ զրահապատ մեքենայից ու վառելիքով ցիստեռներից։ Շարասյունը սիրիական Ալ-Հասաքայի տարածք է մտել ալ-Վալիդ ապօրինի գործող անցակետով և ուղևորվել է դեպի ամերիկյան ապօրինի բազաները։ Ամերիկացիների նման գործողությունները Դամասկոսը  օկուպացիա է անվանում, իսկ գլխավոր դրդապատճառ է համարում այն, որ Վաշինգտոնն ուզում է պահպանել վերահսկողությունը Սիրիայի նավթի հանքերի նկատմամբ։

Սիրիայի հանդեպ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները հարվածում են նախրառաջ հանրապետության խաղաղ բնակչությանը։ Հունիսի 17-ին ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել «Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» օրենքը, որը ՌԴ ԱԳՆ-ի կողմից միանշանակ գնահատական է ստացել։

«Միակողմանի սահմանափակումները, որոնք ընդունվում են շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, արգելափակում են դեղորայքի, համակարգիչների ու բարձր տեխնոլոգիական սարքերի, պարարտանյութի, ջրի մարքման համակարգերի, շինարարական սարքավորումների, էլեկտրագեներատորների մուտքը Սիրիա»։

* ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորում