ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik.Հայաստանում այս տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին և կավարտվեն հուլիսի 8-ին։ Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների։
Հուլիսի 2–ին դիմորդները օտար լեզվի քննություն կհանձնեն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4–ին` հայոց պատմության, աշխարհագրության և քիմիայի։ Հուլիսի 6-ին կկազմակերպվի մաթեմատիկայի քննությունը, իսկ հուլիսի 8-ին` հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն և ֆիզիկա առարկաներինը:
Հիշեցնենք` այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա՝ հնարավորինս նվազեցնելով ընդունելության քննությունների մասնակիցների թիվը, որպեսզի հնարավոր լինի ապահովել սանիտարահիգենիկ պայմաններն ու անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:
Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա
Այս տարի դիմորդները քննություն կհանձնեն այն առարկաներից, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից` առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: