Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ 75 հոգանոց զորախումբը կմասնակցի Հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»- գրել է Գևորգյանը։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Նա հիշեցրել է՝ ավելի վաղը տեղեկացրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական մեծ Պպատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նա նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի  որշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։ Վարչապետի խոսքով` իր համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հունիսի 9-ին Sputnik Արմենիային ասել էր, որ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին և ՌԴ կմեկնի ռուսական կողմի հրավերով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24–ին։

Պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը 97 տարեկան է. Ալեքսեյ Սանդիկովը շնորհավորել է նրան

Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև շքերթի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները:

Պուտինն առաջարկել է «Անմահ գնդի» երթն էլ անցկացնել հուլիսի 26-ին՝ Ռազմածովային նավատորմի օրը, բայց նաև նախազգուշացրել է, որ իշխանությունները ուշադիր հետևելու են իրավիճակի զարգացմանը: Եթե մասնագետները որոշեն, որ ռիսկերը չափազանց մեծ են, ապա երթը կհետաձգեն:

Հայաստանի Զինված ուժերը նույնպես կմասնակցեն Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։