Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարողանա մասնակցել Հաղթանակի շքերիթին. պատճառը հայտնի է

Թուրքմենստանը Մոկսվայում կներկայացնի պաշտպանության նախարար Բեգենչեմ Գունդոգդիևի գլխավորած պատվիրակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարողանա մեկնել Մոսկվա Հաղթանակի շքերթին մասնակցելու համար, որը կկայանա հունիսի 24-ին։ «Թուրքմենստան սեգոդյա» գործակալությունը հայտնում է, որ Թուրքեմստանի նախագահը տեղեկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

Բերդիմուհամեդովը նշել է, որ հունիսի 29-ին նշելու է իր 63-ամյակը, դա համարվում է Մուհամեդ մարգարեի տարիքին հասնել։ Թուրքմեններն ավանդաբար այդ օրը նշում են հարազատների ու մտերիմների հետ։ Հիմա Թուրքմենստանի նախագահը չի կարող Ռուսաստան մեկնել կարանտինի պատճառով․ արտասահմանից երկիր մուտք գործող ցանկացած մարդ պետք է երկու շաբաթ ինքնամեկուսացման գնա։  

Թուրքմենստանը Մոկսվայում կներկայացնի պաշտպանության նախարար Բեգենչեմ Գունդոգդիևի գլխավորած պատվիրակությունը։

Բերդիմուհամեդովն նշել է, որ ափսոսում է, որ անձամբ չի կարող ներկա լինել Մոսկվայում կայանալիք շքերթին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չի կարող մասնակցել Հաղթանակի զորահանդեսին։ Հայաստանը Մոսկվայում կներկայացնի ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։